Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               

Սպասենք Նիկոլ Հարությունովի ոսկուն

Սպասենք Նիկոլ Հարությունովի ոսկուն
06.12.2012 | 20:37

Բառացիորոն րոպեներ առաջ ավարտվեցին բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ մարտերը, որտեղ Հայաստանը ներկայացված էր երկու մարզիկով: 81 կիլոգրամ քաշային կարգում պարզապես փայլուն ելույթ ունեցավ Նիկոլ Հարությունովը: Դրա վկայությունը մրցավարների ավարտական միավորներն էին՝ 13:7: Մեր մյուս ներկայացուցիչը +91 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկած Նարեկ Մելքոնյանն էր: Ցավոք, որքանով վստահ էր Նիկոլի հաղթանակը Ռուսաստանի ներկայացուցիչ Իդրիս Շահմանովի հետ պայքարում, նույնքան անվստահ մրցելույթ ունեցավ Նարեկը: Անգլիացի Հուգի Ֆուրին այս մարտում մի գլուխ առավել էր հայ բռնցքամարտիկից: Ինչեւէ: Անկախ ամեն ինչից՝ Նարեկը երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր է, իսկ Նիկոլին մնացել է ընդամենը մեկ մարտ աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանանալու համար:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2464

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ